Ռոյթերզը հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինն Իրանին հորդորել է զսպվածություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը պատասխանելու հարցում:
Եթե Պուտինը փոխանցել է այդպիսի հաղորդագրություն, ապա դա արվել է ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի միջոցով: Եթե Պուտինը հղել է այդպիսի հաղորդագրություն, ապա ինչո՞ւ է Շոյգուն Թեհրանից հետո մեկնել Բաքու եւ այնտեղ քննարկել ռեգիոնալ անվտանգության խնդիրներ: Թեհրանը չի՞ ընդունել Պուտինի հորդորը, թե՞ բոլոր դեպքերում աշխատանքը իրականացվում է մի քանի սցենարային պլանի ուղղությամբ:
Հնարավոր է նաեւ, որ Իրանը դեմ չէ Պուտինի հորդորին, առավել եւս, որ մեծ պատերազմը հազիվ թե մտնի Թեհրանի ծրագրերի կամ ցանկությունների շրջանակ, սակայն կա թերեւս մեկ այլ հարց. Իսրայելի հնարավոր նոր սադրանք: Եվ այստեղ դարձյալ Ադրբեջանը ուշադրության առարկան է, քանի որ այսօր ըստ էության Բաքուն իսրայելական պրոքսիից հինգ է պակաս, եթե ոչ երեք կամ երկու:
Հետեւաբար, եթե Ռուսաստանն ու Իրանը Շոյգուի այցի ընթացքում մշակել են այսպես ասած սահմանափակ, զուսպ հարվածի որեւէ տարբերակ, որը կապահովի Իրանի բարի համբավը, մյուս կողմից զերծ կպահի ռեգիոնալ մեծ պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկից, ապա Ադրբեջանն այդ դեպքում էլ պետք է լինի նրանց լիարժեք վերահսկելիության ներքո: Վերջին հաշվով, կա մեկ այլ հանգամանք: Իրանը ըստ էության ստանում է հերթական հարվածը, որը առնվազն տատանում է Թեհրանի միջազգային հեղինակությունը, նաեւ հեղինակությունն իր պրոսքի ուժերի մոտ: Հնարավոր չէ ամեն հարվածից հետո պատասխանել ըստ էության նույն տրամաբանությամբ, ինչպես օրինակ 2024 թվականի ապրիլի 14-ի պատասխանը: Եթե օրինակ Իրանն այժմ գործում է ըստ էության նույն «մոդելի» շրջանակում, ապա առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է անելու Իրանը, եթե օրինակ մի քանի շաբաթ կամ մեկ-երկու ամիս անց լինի մի նոր այդօրինակ սադրանք-հարված:
Այլ կերպ ասած, Իրանը, եթե չի սպառել «զուսպ հարվածի» հնարավորությունը արդեն ապրիլին՝ Դամաոսկոսի իր հյուպատոսության հրթիռակոծումից եւ մի քանի բարձրազտիճան իրանցի զինվորականի սպանությունից հետո, ապա այդ մոդելը հաստատապես սպառելու է այս անգամ: Եվ հարց է առաջանալու, թե ինչ անել հետո: Ըստ այդմ, ներկայումս Իրանի բուն խնդիրը նույնիսկ հարվածի հարցը չէ, այլ նոր հարվածների անհրաժեշտության առաջ չկանգնելը: Ինչպե՞ս է տեսնում Իրանն այդ խնդրի լուծումը:
Բաց մի թողեք
Պուտինը ՌԴ-ին արժանի նոր ռազմավարական գործընկեր է գտել
«Հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով
«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ