«Նախկինում հայտնի «Կապիկի ծաղիկ» հիվանդությունը այժմ կոչվում է էնպոքս»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, հավելելով, որ մեր տարածաշրջանը համարվում է ռիսկի ցածր գոտի:
«Ներկայիս վիրուսի շտամի հիմնական փոխանցման ձևը համարվում է հիվանդ վայրի կենդանու հետ անմիջական շփումը, այսինքն մորթելիս, կամ հիվանդ կենդանու միս օգտագործելիս, կամ շատ սերտ շփման պայմաններում, մասնավորապես սեռական հարաբերության ժամանակ, այլ փոխանցման ուղիներ չեն հայտարարվում»,- ասաց Աթոյանը:
Վերջինս կրկին վերահաստատեց՝ մեր տարածաշրջանը հմարվում է ցածր ռիսկայնության գոտի:
«Կապիկի ծաղիկ» վիրուսի դեպքում դիմակ կրելը պարտադիր չէ։
Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն՝ նշելով, որ վիրուսը փոխանցվում է ոչ թե օդակաթիլային ճանապարհով, այլ մաշկի հետ շփման միջոցով, մասնավորապես՝ սեռական հարաբերության ժամանակ կամ վարակված կենդանու հետ շփումից։
««Կապիկի ծաղիկի» նոր ալիքը եվրոպական երկրների համար նույն վտանգը չի ներկայացնում, ինչ COVID-19-ի համաճարակը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր:
Բաց մի թողեք
Մի՛ դիմեք հեքիմներին, 6 ամիս առաջ ունեցանք երեխայի մահվան դեպք` ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով․ Հովհաննիսյան
Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից
Նոր համաճարակը, որը սպառնում է ամբողջ աշխարհին, կոչվում է հիվանդություն X