ՌԴ ժողովրդական արտիստ, Նիժնի Նովգորոդի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Լեոնիդ Ռեմնևը մահացել է ներկայացման ժամանակ, ասվում է Թատերական աշխատողների արհմիության տարածաշրջանային բաժանմունքի էջում։
«Ցավալի լուր․ մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ռեմնևը։ Ներկայացման ժամանակ Լեոնիդ Յակովլևիչի ինքնազգացողությունը վատացել է, թատրոն ժամանած շտապօգնության բժիշկները չեն հասցրել փրկել նրա կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայացման ժամանակ Ռեմնևը հանդես էր գալիս Սերգեյ Ժելեզնովի՝ գլխավոր հերոս Վասայի ամուսնու դերում։ 1972 թվականից նա աշխատել է Գորկու, ապա Նիժնի Նովգորոդի երիտասարդական թատրոնում և իր գեղարվեստական գործունեության ընթացքում 100-ից ավելի դեր է խաղացել ռուսական և արտասահմանյան դասական պիեսներում։
Բաց մի թողեք
22-րդ «Ոսկե ծիրան»-ը անակնկալներ է խոստանում. Լուսանկարներ
Ինչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը՝ նոր գեղարվեստական լուսավորությամբ․ Լուսանկարներ
Ռոսսինիի կոմիկական գլուխգործոց «Սևիլյան սափրիչ»-ը կներկայացվի Երևանում