ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահ (VIP) են ժամանելու մի քանի քաղաքացի գոլդ համարանիշերով ավտոմեքենաներով, որոնց մեջ լինելու է տարբեր տեսակի զենք և զինամթերք:
Ըստ աղբյուրի՝ ժամը 10։30-ի սահմաններում նշված վայրում նկատվել են ավտոմեքենաները, որոնց ստուգմամբ «Toyota Camry» մակնիշի 04 OQ 444 համարանիշի ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին եղել է ձեռքի պայուսակ, որի մեջ առկա է եղել «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինչի համար վարորդը և ուղևորը ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ այդ քաղաքացիներն են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նելսոն Հ․-ն և 33-ամյա Էդգար Գ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Նելսոն Հ․-ի և Էդգար Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին:
Էդգար Գ․-ն «Շահումյան-գազ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները