Ուսուցիչների որակավորման կարգում փոփոխություններ են առաջարկվում:
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները:
«Այնուհետև նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ»,- մանրամասնեց նա:
Անդրեասյանի խոսքով՝ այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ, գնահատվել է ավելի քան 6000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն:
«Հստակեցվել են նաև ուսուցիչների վերապատրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ դպրոցի տնօրենների կողմից, ու կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ»,- ասաց նախարարը:
Բաց մի թողեք
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին
Մեդալը միշտ ունենում է 2 երես, եթե նման խնդիրներ են առաջացել …