Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրանքներ հնչեցնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու հայկական կողմի փորձերը ցույց են տալիս՝Հայաստանը, իբր, գաղտնի օրակարգ ունի Ադրբեջանի դեմ։
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Հայաստանը եթե ուզում է խաղաղության շուրջ գործընթացի նկատմամբ իր լուրջ վերաբերմունքն ապացուցել, պետք է զերծ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ գործողություններից»։
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Միջանկյալ փոփոխություններ. ի՞նչ է փոխվում Եվրոպական խորհրդարանում
Բոլսոնարուն չի կործանի Մերկոսուրը, բայց Բրյուսելը կարող է դա անել