Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ գրասենյակում գոհացնում է իր զուգընկերոջը, ով շատ նման է կոմունիստ Դենիս Պարֆենովին։
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը SHOT-ին հաստատել է, որ իրենք արդեն դիտել են տեսանյութը և «աշխատանքներ են իրականացնում»։ Կուսակցության ներկայացուցիչները դիտարկում են այն տարբերակը, որ տեսանյութը կարող էր ստեղծվել նեյրոնային ցանցի կողմից: Ինքը՝ Դենիս Պարֆյոնովը, դեռ չի մեկնաբանել։
Դենիս Պարֆենովը ծնվել է 1987 թվականին, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության 7-րդ գումարման Պետդումայի պատգամավոր է, 2016 թվականից Կոմկուսի խմբակցության անդամ։
ԱՄՆ-ի Նորթ Քարոլայնա նահանգի հանրապետական գործող նահանգապետ և նահանգապետի թեկնածու Մարք Ռոբինսոնը՝ ըստ CNN-ի տարիներ առաջ պոռնոկայքերից մեկում տարբեր ռասիստական մեկանաբանություններ է արել, մասնավորապես նա գրել է. «Ես սև նացիստ եմ», «Ստրկատիրությունը այդքան էլ վատ բան չէր, ես ինքս մի քանի այսպիսի ստրուկ կգնեի» և այլն։
Դեմոկրատները և Հանրապետական կուսակցության մի մասը կոչ են անում Ռոբինսոնին դուրս գալ ընտրապայքարից, սակայն վերջինս հրաժարվում է։
Բացի նահանգապետի պաշտոնի համար՝ ընտրապայքարից այս իրադարձությունը կարևոր է նաև նախագահական ընտրությունների կոնտեքստում։
Նորթ Քարոլայնան այն 7 «տատանվող» նահանգներից է, որտեղ որոշվելու է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը։
Արդյոք կկարողանա՞ն հանրապետականները ուշքի գալ այս հարվածից՝ ցույց կտա ժամանակը։


Բաց մի թողեք
Եվրոպայից ժամանած քաղաքացիներին չէին թողնում մասնակցել ընտրությանը
Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու
Պղծվել է Տեղ համայնքի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը. ահազանգ. Լուսանկար