Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից՝ Անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցը Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Լապշինը գրել է նաև․ «Ընկերներ, ահա և հաստատում եմ, որ ՀՀ Անկախության օրը Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից՝ իմ ձերբակալության բելառուսական հարցման միջոցով: Ալիևյան բոտի այս դատարկ օգտահաշիվն, իրոք, մեկ շաբաթ առաջ ինձ գրեց․
«Մենք մեր մարդկանց ունենք ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում։ Երբ դուք ժամանեք, անակնկալ կլինի»։

Բաց մի թողեք
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է