09/10/2024

«Երազանքների փառատոն», կամ՝ մեկնարկում է «Հայ ֆեստ»-ը․ Լուսանկար

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների փառատոն» խորագրով։ Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-ն են, որոնց թվում են Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը եւ այլ երկրներ։ 

Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաեւ հայկական եւ իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավելի է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկեւիչուսը։

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կցուցադրվեն հետեւյալ ներկայացումները․ Գասպար եւ Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն՝ «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն՝ «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից էլ՝ Գոմայի  «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։

Փառատոնի մեկնարկը կտրվի «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացումով։ «էՎենտի Վերտիկալի» թատրոնը ստեղծել է սեփական տեսողական լեզուն, որը միավորում է թատրոնի տարրերը՝ կրկես, ակրոբատիկա, պար, երաժշտություն եւ նոր տեխնոլոգիաներ: Թատրոնն օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը եւ կատարողներին: Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, որոնք շարժվում են խորանարդի ներսում եւ դրսում։ Բեմադրիչ՝ Անդրեա Պիալինի:

«Երազանքների փառատոն», կամ՝ մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը