Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին` երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Վառնազի Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում:
Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 2022-2024 թվականներին։

Բաց մի թողեք
Աշնանը «1917 թվականը կկրկնվի»
Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»
ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով