Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Մերի Գևորգյանը տեղեկացրել է, որ Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական տալ:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- ասված է Գևորգյանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:
Հաշվի առնելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Մինասյանի մտերմությունը՝ լուրեր էին շրջանառվում, որ Անդրեասյանը ևս պատրաստվում է հրաժարական տալ՝ այդպես իր աջակցությունը հայտնելով Մինասյանին:
Բաց մի թողեք
Ամոթ չէ. դա Նիկոլին ուղիղ հանցակցություն է. Ֆարմանյան
Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ եկեղեցին հանգիստ փոխի իր կարգը․ Բաբայան
Գիտե՞ք ՝ Ալիևը ինչ է անում. Ձեզ ստիպում է բավարարել իր պահանջները. Պողոսյան