Հոկտեմբերի 1-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:
Վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ:
Հոկտեմբերի 1-ին նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:
Փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում