Սեպտեմբերի 18-ին մարդու առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Բարեկամությունից դեպի Կիևյան փողոցն ընկած ճանապարհահատվածում 4 կամ 5 հոգի ծեծի են ենթարկել մի երիտասարդի, նստեցրել մեքենան և առևանգել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ֆարադյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Ս․-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ինքը պետք է ապահովի ապակյա փաթեթներ, որի համար իրեն վճարել են 455 հազար դրամ և պարտք մնացել 255 հազար դրամ, սակայն փաթեթները պատրաստ չլինելու հետևանքով սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Կիևյան փողոցի 11 հասցեում հանդիպել է Արման Հ․-ին (ում տարիքը ճշտվում է), ով եկած է լինում մի խումբ անձանց հետ, և հայտնել է, որ իր «Chrysler» ավտոմեքենան պետք է տեղափոխեն Էջմիածին քաղաք՝ գումարի դիմաց, սակայն հրաժարվելու դեպքում ավտոմեքենայի բեռնախցիկով կտեղափոխեն նաև իրեն, որից հետո, Դավիթ Ս․-ի կողմից մերժում ստանալուց հետո, վերջինիս ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ, ավտոմեքենայով հանդերձ, առևանգել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթ Ս․-ին ծեծի ենթարկած և առևանգած անձինք հանդիսանում են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Դ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Ռուդոլֆ Բ․-ն, 21-ամյա Աշոտ Բ․-ն, 20-ամյա Հայկ Հ․-ն, 23-ամյա Արման Հ․-ն և 22-ամյա Ռոման Հ․-ն:
Նույն օրը՝ ժամը 03։40-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցից ֆիզիկական և հոգեկան ներգործություն, ինքնիրավչություն և անձի առևանգում կատարելու կասկածանքով Ռուդոլֆ Բ․-ն, Աշոտ Բ․-ն և Հայկ Հ․-ն ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը
Շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ «Սյուզան Լիպս»-ի տնօրենը հարվածել է հաճախորդին
Տրանսպորտային միջոցներից գողության հանցակազմը կդիտարկվի միջին ծանրության հանցանք և կպատժվի մինչև 5 տարի ազատազրկման