Երևանում 11 և 12-ամյա երեխաների նկատմամբ առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է փողոցում միասին քայլող երեխաներին և հորդորելու, համոզելու եղանակով փորձել նրանց նստեցնել ավտոմեքենան:
57-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի («Մարդուն առևանգելու փորձը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ») 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննության ընթացքում հարցաքննվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների և մանկապարտեզների տնօրենները՝ պարզելու համար իրենց հաստատություններից երեխայի առևանգման կամ դրա փորձ եղել է, թե՝ ոչ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նման դեպքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Բաց մի թողեք
Ամուսնու կողմից պատանդառված 23-ամյա կինը փրկվել է, ամուսինը՝ վնասազերծվել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ. Լուսանկար
Յուրացվել է 65 հազար դոլար և 11 մլն ռուբլի. ՔԿ-ն՝ բարձր փոխարժեքով տարադրամ փոխանակելու խարդախության նոր մեխանիզմի մասին