Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։


Բաց մի թողեք
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն