Այսօր կենդանասեր հանրույթը շոկ ապրեց «Կենդանիների խնամքի կենտրոնի» աշխատողների աշխատանքային առօրյան ցուցադրող տեսանյութից։
ՀՈԱԿ ի աշխատողները կենդանուն տանջելով խծկում են ավտոմեքենան, ճիշտ այնպես, ինչպես ոստիկանները մարդկանց տանջելով ու խոշտանգելով բերման են ենթարկում։
Կենդանիների խնամքի կենտրոն կոչվող հաստատության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնօրեն Հարութ Առաքելյանն է։ Այս ՀՈԱԿ–ը աշխատում է անթափանց, որևէ վերահսկողություն իրավապահների կողմից չկա։ Կենդանասերների շրջանում ահռելի դժգոհություն է հասունացել այս կառույցի աշխատանքից։
«Հրապարակին» կենտրոնից տեղեկություն փոխանցեցին, որ աշխատողները կենդանու նկատմամբ դաժան վերաբեմունքի համար տույժ են ստացել։


Բաց մի թողեք
Ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանը խուսափում պատերազմի մասին բաց ձևաչափով քննարկումներից
Բուլղարիայի էքզիթ-փոլեր. Ռումեն Ռադևը ԵՄ քննադատ է և կոչ է արել վերականգնել կապերը Ռուսաստանի հետ
ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. Լուսանկարներ