Աննա Հակոբյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն արդյոք մտավախություն չունի՞, որ Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմության պես մի պատմություն էլ իր շուրջը պայթի՝ կապված հովանավորչության հետ։
Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչ մի մտահոգություն էլ չունի․ «Ես ԱՄՆ-ում տուն չեմ գնել, Երեւանում տներ չեմ գնել, տուն եմ վարձել: Երեւանում, մինչեւ պատգամավոր դառնալս, ունեցել եմ եւ շարունակում եմ ունենալ 2 բնակարան․ մեկը հայրական, մյուսը ձեռք եմ բերել 2012-ին, նախկինների օրոք: Ունեցել եմ մեկ հողամաս Երեւանում, շարունակում եմ ունենալ, Ավանում է: Եվ ձեռք եմ բերել տուն Ձորաղբյուրում»:
Ձորաղբյուրում տներն ավելի թանկ են, քան Երեւանում՝ հարցին էլ, Հրաչյա Հակոբյանը արձագանքեց. «Թանկ տե՞ղ է, այն, որ ջուր չունեմ, դա թանկ տե՞ղ է: Շատ թանկ տեղ է, 25 հազար դոլար, եկեք, առեք: Ես չեմ ծախում, այդ փողոցի վրա կա 25 հազար դոլարով»:

Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ