«Այս տարի վերանայել ենք ծննդօգնության ծախսային ուղղությունները, և սա արել ենք հստակ՝ մտքում ունենալով այն, որ Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները բավարար չեն, և ամեն բան պետք է արվի այս ցուցանիշների կրճատման ուղղությամբ»:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարության բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք նաև առաջին անգամ փոխհատուցում ենք ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց: Բայց սա ևս, կարծում ենք, որոշակի վարքային փոփոխություն կբերի:
Փոփոխությունները, իհարկե, շարունակվելու են նաև հաջորդ տարի: Մարզային փոքր ծննդատներին, որոնց, հաշվի առնելով փոքրությունը, չենք կարողանում բավարար միջոցներ գեներացնել՝ նույն աշխատավարձերը բարձրացնելու, ծառայությունների ինքնարժեքները ճիշտ փակելու առումով, մենք ինդեքսավորել ենք: Օրինակ՝ Մեղրիի, Ճամբարակի ծննդատներն այս տարի շատ ավելի մեծ գումարով են ստանում փոխհատուցումները, որպեսզի փոքրաթիվ ծնունդների պատճառով չտուժեն»,- ասաց նա:
Գնահատվել են նաև Երևանի և մարզերի մեծ մասի ծննդատները, որը ևս, ըստ Ավանեսյանի, քայլ առաջ է, որ պահանջները խստացվում են, վերահսկողությունը մեծանում է:
Նախարարը նաև հիշեցրեց, որ Գյումրու բժշկական կենտրոնում արհեստական բեղմնավորման ծառայությունն է ներդրվել, իսկ առաջիկայում այն կներդրվի նաև Գորիսում:
Այս փոփոխությունների նպատակը, ըստ նախարարի, ծնելիության խթանումն է, ինչպես նաև մոր ու մանկան առողջության մասով բոլոր ցուցանիշների բարելավումը:
«Ինքս ինձ էլ շատ դեպքերում քննադատում եմ թե՛ մեր աշխատանքային քննարկումներում, թե՛ նաև նախարարությունում, դա առողջ մթնոլորտ է»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 31-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որը ՀՀ վարչապետը անվանել էր «ինքնաքննադատության օր»։
Նա նկատեց, որ գործուղման պատճառով ներկա չի եղել նիստին, բայց կարծում է, որ ինքնաքննադատությունը առողջ բաղադրիչ է։
«Կարծում եմ՝ այս պրակտիկան կուկասկցության շրջանակներում ունենալ բաց խոսակցություն, քննադատություններ, չափազանց կարևոր պրակտիկա է, և քննադատությունն էլ առողջ գործընթացների բաղադրիչ է։ Ինձ քննադատում եմ, օրինակ, այն պատճառով, որ շատ հարցերում փորձում ես համապարփակ մոտենալ, շատ ավելի բարդ կոմբինացիաներով աշխատել, որ արդյունքը լավ լինի: Բաներ կան, որ երբեմն ուշանում են, իսկ դա լավ չէ»,- նկատեց նա։
Քաղաքացիների ֆինանսական բեռը քիմիաթերապևտիկ դեղերի մասով դեռ մեծ է, որովհետև մենք փոխհատուցում ենք առավելագույնը 300 հազար դրամի շրջանակներում առաջին և երկրորդ ցուցակների ապահովումը:
«Այս տարի մեզ հաջողվել է բարեգործական ուղիներով Հայաստան բերել երկու շատ կարևոր և բուժման կուրսերում ամենահաճախ օգտագործվող դեղերից, և ամբողջ տարվա ընթացքում կարողացանք ապահովել մեր քաղաքացիներին, բայց այս բարեգործական ուղիները, իհարկե, ժամանակավոր լուծումներ են, և մենք պետք է սրանք ներառենք մեր պետական պատվերի շրջանակներում:
Ապահովագրական համակարգում ներառված այս ծառայությունների մասով նախատեսում ենք, որ քիմիաթերապևտիկ դեղերի փոխհատուցման շեմը պիտի բարձրանա մինչև 2,1 մլն դրամի, և այս հաշվարկն արվել է Հայաստանում առկա բուժման կուրսերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Մեր խորին համոզմամբ՝ դրանից հետո բավականին կնվազի մեր քաղաքացիների կողմից հավելյալ վճարումների կարիքը»,- ասել է նախարարը:
2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «2022 թվականին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 1,5 տոկոսի շրջանակում առողջապահության ծախսեր, 2023-ին դարձել է 1,6 տոկոս, 2025 թվականի այս բյուջեի շրջանակներում այն վերադարձել է 1,5 տոկոսի շրջանակներին, ինչը, կարծում ենք, ընդհանուր առմամբ, որպես առաջնահերթություն, չի արտահայտում մեր դիրքորոշումները»:
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Ավանեսյանը նշել է, որ 2025 թվականի համար մի քանի սկզբունքային քաղաքական որոշում է կայացվել, ինչի արդյունքում որոշվել է, որ այլևս «վերակառուցումների չեն գնալու», կառուցվելու են նոր շենքեր, նոր բժշկական կենտրոններ:
«Անգամ 20-30 տարվա հնության շենքերն այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին, բուժառուակենտրոն նոր միջավայր ստեղծելու հնարավորություններին, և այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և արդեն իսկ կազմվել են կառուցման նախագծեր: Հաջորդ տարվանից կլինեն մրցույթներ, և կկառուցվեն»,- մանրամանել է նախարարը:
Բաց մի թողեք
«Հարցրու բժշկին, Չ=Չ» նախաձեռնությունն ընդգծում է մասնագետների դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում. Նանուշյան
Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետպատվերի շրջանակում ընդլայնվել է
Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան