Լոնդոնում կայացել է «Գլադիատոր 2»-ի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմը պատմում է Լյուսիուսի մասին։ Նա գեներալ Մաքսիմուսի և Լուկիլայի որդին է։ Հյուսիսային Աֆրիկայում տարիներ շարունակ մնալուց հետո նրան գերի է վերցնում հռոմեացի հրամանատար Մարկուս Ակասիան:
Ոգեշնչված հոր պատմությունից՝ Լուսիուսը մտնում է գլադիատորական ասպարեզ՝ դիմակայելու Գետա և Կարակալա կայսրերի ճնշումներին և վերադարձնելու Հռոմի փառքը իր ժողովրդին։
Ռեժիսորը Ռիդլի Սքոթն է։ Գլխավոր դերերում են Պեդրո Պասկալը, Պոլ Մեսկալը, Կոննի Նելսենը և Դենզել Վաշինգտոնը։ Սքոթի նախորդ «Գլադիատորը» 5 «Օսկար» ստացավ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Ռասել Քրոու) անվանակարգերում, բայց ոչ լավագույն ռեժիսոր: Կինոքննադատների վարկածով՝ 86-ամյա ռեժիսորն այդ բաղձալի մրցանակը կստանա «Գլադիատոր 2»-ի համար։
«Variety»-ն գրում է, որ մարտաֆիլմը եթե ոչ Սքոթի ամբողջ կարիերայի, ապա 21-րդ դարի լավագույն ռեժիսորական գործերից է։ Աղբյուրը դերասանական կազմից բարձր է գնահատել Փոլ Մեսկալի գլխավոր և Դենզել Վաշինգտոնի երկրորդական դերը։ Վետերան դերասանին արդեն երրորդ «Օսկարն» են կանխատեսում։
![]()

Բաց մի թողեք
«Վաճառվում է երեխայի կոշիկներ՝ երբեք չհագած». Հեմինգուեյը, Սարոյանը և վեց բառի հավերժությունը․ Մեծ գրողի ծննդյան օրվա առիթով
Ես գիտակցաբար բոյկոտեցի «Ոսկե Ծիրանը»․ Սիմոն Սարգսյան
Հայկական հոգու շունչը, Արսեն Պետրոսյանի քառյակով՝ Կամերային երաժշտության ամառային բեմում․ Լուսանկարներ