Ավշարի միջնակարգ դպրոցի ծնողներից ահազանգ է ստացվել, որ դպրոցում դրամահավաքություն է տեղի ունեցել, մասնավորապես, բոլոր դասարաններին հանձնարարվել է 100-ական դրամ հավաքել՝ դպրոցում տեղադրվող տոնածառի համար զարդարանքներ գնելու նպատակով։
Մեզ նաեւ փոխանցեցին, որ զարդարանքի համար ամեն տարի գումար է հավաքվում, սակայն, չգիտես ինչու՝ տոնածառի համար գնված խաղալիքները հաջորդ տարի էլ չեն օգտագործվում։
Դպրոցի կազմակերպչական հարցերով զբաղվող Ռեգինա Սիմոնյանը մեզ հետ զրույցում կտրուկ հերքեց դրամահավաքության վերաբերյալ ահազանգը՝ նշելով, որ երբեւէ գումար չի հավաքվել դպրոցում․ «Երեխաներն ամեն մեկն իր ուզած ձեւով խաղալիքը բերում է դպրոց եւ զարդարում տոնածառը, մեր դպրոցում խաղալիքներ ունենք։ Ընդհանրապես դպրոցում գումար չի հավաքվել, եկեք ծնողների հետ հանդիպում կազմակերպեմ, խոսեք»։
Բաց մի թողեք
Բուհերում ուսանողների թիվը նվազել է
Փնթիներ․ «Թույլ օղակ» ինտելեկտուալ նախագծի 27-րդ թողարկման մասնակիցը մանրամսներ է հայտնել․ Լուսանկար
Ինչ վնաս է հասցրել 12-օրյա պատերազմը Իրանի գիտական ներուժին