Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։
Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.
Լոռիում` 10-28սմ,
Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,
Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,
Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։
Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար