Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայում՝ «Regent» թատրոնում՝ ղեկավարելով Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
Նշվում է, որ նվագախումբը մաեստրո Սմբատյանի գլխավորությամբ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի համերգային կատարմամբ։ Երեկոն կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով։
Բաց մի թողեք
Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմն այսօրվանից կինոէկրաններին է
Վահան Արծրունի՝ հրաշալի մտավորական, անհատականություն, երաժիշտը․ Տեսանյութ
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում. Լուսանկար