Առողջապահության նախարարությունը` UNAIDS-ի և գործընկերների աջակցությամբ, սկսում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա արշավը` «Հարցրու բժշկին, Չ=Չ»:
Այս նախաձեռնությունն ընդգծում է առողջապահության ոլորտի մասնագետների կենսական դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի առաջխաղացման գործում` միաժամանակ շեշտելով մարդու իրավունքների կարևորությունը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը վերացնելուն միտված գործընթացում:
Քարոզարշավի շրջանակում ոլորտի մասնագետները ներկայացնում են իրենց փորձը վիդեո վկայությունների միջոցով՝ ցուցադրելով իրենց նվիրումը խարանից զերծ միջավայրեր ստեղծելու, իրավունքների վրա հիմնված մոտեցումներ ապահովելու և բարձրորակ խնամք տրամադրելու համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի քարոզարշավի բացման խոսքը` ստորև։
Բաց մի թողեք
Հայաստանում հունվարին գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չունենք. Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են․ Ավանեսյան