Գանձասար շաբաթաթերթը հայտնում է, որ այսօր Հալեպում հայ է զոհվել։
66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը երեկ վիրավորվել էր Հալեպից դուրս գալու ճանապարհին, մահացել է այսօր Համայի հիվանդանոցում, հայտնում է «Գանձասար» պարբերականը։
«Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ).
Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի մտերիմը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար, ով նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է