Այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4 ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել:
Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:
Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Երեւանի քաղաքապետարանից երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանեցին, որ նրա վիճակը կտրուկ վատացել է ժամը 11-ի սահմաններում, մանկապարտեզից շատ արագ շտապ օգնություն են կանչել, բայց մինչեւ շտապ օգնության ժամանելը, այդ երեխային ծնողներից մեկը իր սեփական մեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն:

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար