Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմըրիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։
Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեկտեմբերի 1-ի երեկոյան, մասնավորապես, գրել է, որ ինքնաառաջադրման համար հաշվի է առել գյումրեցիներից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը։
Փրայմըրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը, թե ինչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։
Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը