Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում:
Մասնավորապես՝ Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հռոմի պապը շրջագայում է Իսպանիայում՝ 12 ելույթով և ավելի քան 2500 կիլոմետր ծրագրով
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ