Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 11-13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։
Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Դեկտեմբերի 11-13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Բաց մի թողեք
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը