Դեկտեմբերի 10-ի առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խիտ մառախուղի պատճառով մի շարք չվերթների ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ նման օդանավերի թիվը մեծ չէ:
Մեզ փոխանցեցին, որ, մասնավորապես, Լառնակայից Երևան ուղևորված Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և ուղևորվել է Թբիլիսի՝ այնտեղ վայրէջք կատարել պահուստային օդանավակայանում: Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել՝ մառախուղը։
«Եվս մեկ օդանավի թռիչք դեպի Մոսկվա, որը պետք է տեղի ունենար առավոտյան 08:00-ին, հետաձգվել է, բայց ինքնաթիռն արդեն բարեհաջող օդ է բարձրացել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Flydubai ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը ևս նախատեսված ժամին չի կարողացել վայրէջք կատարել, իջել է ավելի ուշ»,- նշեցին կոմիտեից՝ հավելելով, որ մյուս թռիչքների հետ կապված խնդիրներ չեն եղել:
Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ Երևանի տարածքում և որոշ մարզերում մառախուղ է սպասվում նաև առաջիկա օրերին:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև «մեկը մտիր, մեկը դուրս» միգրանտների վերաբերյալ համաձայնագիրը երկարաձգվել է
Եվրոպայի տնային աշխատավարձի վարկանիշը. Որտե՞ղ եք ամենաշատը վաստակում հարկերից հետո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով