Դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց բախվել են «Nissan», «ՎԱԶ 2121» և «Reno» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Նիվան» կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Նախնական տեղեկություններով՝ «Նիվան» բախվել է «Nissan»-ին, «Nissan»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno»-ին։
Դեպքի վայրում որոշ քաղաքացիներ՝ հավանաբար վարորդների ընկերները, փորձել են պարզաբանումներ ստանալ մեկը մյուսից: Ոստիկանների միջամտության արդյունքում կրքերը հանդարտվել են:


Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել