Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է իր էջում որոշ օգտատերերի արած մեկնաբանությունների։
«Այսօր որոշեցի ժամանակ տրամադրել և վերջին գրառմանս տակ գրված մի քանի մեկնաբանությունների արձագանքել: Հարգելի օգտատերերից մեկը մի նյութ տեղադրեց, որը վերաբերվում է իմ և իմ ընտանիքի անդամների հայտարարագրերին: Այդ հրապարակման մեջ կա մի այսպիսի ձևակերպում. «Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են»։ Այս հրապարակումը, փաստորեն, որոշ օգտատերերի հիմք է տվել որոշ եզրակացություններ անել: Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը և գրեցի ստորև բերվող մեկնաբանությունը»,- գրել է նա։
![]()

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում