17/01/2025

Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել

Դեկտեմբերի 8-ին Երևանում գողության դեպք է տեղի ունեցել։

Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը, մտել ներս և գողացել 120 վրացական լարի, 4 հազար եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլ. դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնել է կայքը, դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ն․ Հ․-ն աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում՝ որպես դասախոս։