Այսօր աշխահահռչակ ու ոչ միայն ջազում, այլևս մաֆիայում հայտնի Ֆրենկ Սինատրայի օրն է։
Հրաշալի, անկրկնելի երգիչ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սիրելի, ով ևս մի քանի կանայք է ունեցել իր կյանքում, իսկ նրա Իմ ուղին երգը շատերիս կյանքի ուղեկիցն է եղել, նաև իհարկե Նյու Յորքն ու շատ այլ հրաշալի ստեղծագործություններ։
Խոսեցի կնամեծարության ու սիրելիների մասին, թերևս գիտեք Ֆրենկ Սինատրայի մեծագույն սիրավեպը դերասանուհի Ավա Գարդների մասին, որ երկրորդ կինն է դարձել խարդավանքներով, խանդի տեսարան ստեղծելով, ապրել ամենօրյա խանդի տեսարաններով, վեճերով ու անգամ կրակոցներով, սակայն երբ վաղուց արդեն կինը չէր, Սինատրան խնամում էր նրան ու երկուստեք համարել են կյանքի մեծագույն ու անկրկնելի սերը։ Իսկ, Ավայի թաղման արարողությանը պարզապես հետևել է սև ու մուգ ապակիներով լիմուզինը, որից ոչ ոք այդպես էլ չի իջել, բայց բոլորն էլ գիտեին, թե ով է այնտեղ ․․․
Ֆրենկ Սինատրան չի” ցանկացել, որ որևէ մեկը տեսնի իր արցունքները։
Սիմոն Սարգսյան
Հ․Գ․ Այլ բան էի ուզում գրել, այլ բան ստացվեց, գուցե տեսանյութից է, չգիտեմ, թող այսպես լինի, իրականում նոր ոչինչ չկա էլ ասելու մեծագույն երաժիշտի մասին ․․․
Բաց մի թողեք
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է
Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին
Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ Լուսանկար