13/01/2025

Ադրբեջանցիները 13-րդ դարի պարսիկ հռչակավոր գիտնականին համարում են ադրբեջանցի, իրականությունն այլ է

«Նասրեդդին Թուսին (Նասր ալ-Դին Թուսի) 13-րդ դարի պարսիկ հռչակավոր հանրագիտակ-գիտնական էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, աստվածաբան, բանաստեղծ ու թարգմանիչ։

Եղել է Հուլաղու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նրա ղեկավարությամբ է կառուցվել Մարաղայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ («Իլխանյան աղյուսակներ»), թարգմանվել և մեկնաբանվել են հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող երկեր։

Ադրբեջանցիները 13-րդ դարի պարսիկ հռչակավոր գիտնականին համարում են ադրբեջանցի, իրականությունն այլ է

Նրանից պահպանվել են մոտ 150 տրակտատներ ու նամակներ, որոնցից 25-ը գրված են պարսկերեն, մյուսներն՝ արաբերեն։ Դրանք վերաբերում են աստղագիտությանը, երկրաչափությանը, երկրաբանությանը, բժշկությանը, բարոյագիտությանն ու պոեզիային։ Պատահական չէ, որ նրան բնորոշել են որպես «Երկրների գիտությունների արքա», որն էլ փորագրված է նրա գերեզմանաքարին։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր պարսիկ հռչակավոր այս գիտնականը լինել ընդամենը 20-րդ դարասկզբին «ադրբեջանցի» անվանումը ստացած ժողովրդի ներկայացուցիչ»։

«Գեղարդ» հիմնադրամ