«Վնուկովո» օդանավակայանում ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը, որը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հարվածել բորտուղեկցորդին։
«Երևան-Մոսկվա ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորին տրանսպորտային ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում»,- ասված է ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել են վարչությունում, հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանած ինքնաթիռում կա ոչ ադեկվատ ուղևոր, որն իրեն ագրեսիվ է պահում։ Տրանսպորտային ոստիկանները ժամանել են օդանավակայանի թռիչքադաշտի կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ժամանակ ուժ է գործադրել, հարվածել ուղեկցորդներից մեկի գլխին և անտեսել անձնակազմի դիտողությունները։
1982 թվականին ծնված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ