15/01/2025

Եթե մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին. Իոաննիսյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի:

Լևոն Տեր Պետրոոյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակները արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հայտարարությանը՝ մերժելով այն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այս հայտարարությանը հետևած նախագահների գրասենյակների մերժումներին՝ գրել է.

«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում.

1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի,

2. Երբ ֆիզիկապես չի կարող,

3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։

Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։

Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցե` նաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին»: