Աննա Հակոբյանը շարունակում է մանրամասնել «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը:
«Օրինակ, մեկը էսօր իրեն հարցում անի, ասի՝ մայր ես, կարա՞ս ասես՝ տղադ ո՞ւր ա, վերջին անգամ դու դրան տեսե՞լ ես․ ձվածեղը սարքել ես՝ մարդդ կերել ա, տեսել ենք, բայց որ դու ձվածեղ ես սարքել՝ տղադ ա կերել, էտի հլը մենք չենք տեսել»։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին օգնելն է, տգիտության ճիրաններից ազատագրելը, որպեսզի նա ինչ-որ պահից սկսած կարողանա իր իսկ կյանքում իր իսկ օրինակով վայելել իմացության, գիտելիքի, քաղաքավարության, բարեկրթության, խոսքի կուլտուրայի քաղցրությունը։
#կրթվելընորաձեւէ
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
#կրթություն
#զինվենքգիտելիքներով
#տգիտությունընորաձեւչէ»,- սոցցանցի իր էջում գրել է Հակոբյանը:

Բաց մի թողեք
Առուշ Առուշանյանի մտերիմը դարձել է Գորիսի քոլեջի տնօրեն
Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է․ Լուսանկար
Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների