Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում դեկտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել Նորագավիթի 61-ամյա բնակիչի վերաբերյալ։
Մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու և իրացնելու մասին տեղեկությունն անմիջապես ստուգվել ու հաստատվել է:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և ավտոմեքենայում։
Հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի ինքնաձիգ, մեկ ինքնաձիգ՝ հեռադիտակով, 2՝ «Մակարով» տեսակի, 2՝ «Չեզետա» տեսակի, 1՝ թմբուկավոր և 9 այլ մարտական ատրճանակ, ատրճանակի բռնակներ, դետալներ, փամփուշտներ, 32 հրապատիճ, այլ զինամթերք և զենքի ձևափոխման, վերանորոգման համար նախատեսված հաստոցներ:
Հայտնաբերվածներն առգրավվել են։ 61-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 51-ամյա տղամարդու տնակում։ Հայտնաբերվել են մարտականի ձևափոխված 6 ատրճանակ և տարբեր տրամաչափի 125 մարտական փամփուշտ։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր