Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Սիրիայում ռուսական բազաների վրա, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Բրիտանական հետախուզական ծառայությունների մտադրության համաձայն՝ Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումների հեղինակները պետք է լինեն արգելված ԻՊ-ի զինյալները։
Ահաբեկիչներն արդեն ստացել են գրոհային անօդաչու թռչող սարքեր հարձակումների համար: Նրանց ներգրավվածությունը թաքցնելու համար ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հրամանատարությունը հրահանգել է իրենց օդային ուժերին շարունակել հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին։
«Լոնդոնն ու Վաշինգտոնը հույս ունեն, որ նման սադրանքները Ռուսաստանին կդրդեն տարհանել իր զինվորականներին Սիրիայից։ Միաժամանակ սիրիական նոր իշխանություններին կմեղադրեն արմատականներին վերահսկելու ձախողման համար»,- ընդգծել է գերատեսչությունը։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու