Air Canada Express մարդատար ինքնաթիռը «զգալի» տարածություն է անցել՝ վայրէջքի մայուղու խնդրի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ ընկերության ներկայացուցչին հղումով։
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Շոտլանդիայի Հալիֆաքս-Սթենֆիլդ օդանավակայանում։ De Havilland DHC-8-402, AC2259 չվերթը ուղեւորվում էր Սենտ Ջոնսից: Ինքնաթիռում եղել է 73 մարդ։
Air Canada Express-ի ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի պատճառը վայրէջքի մայրուղու հետ կապված խնդիրներն են եղել։ Ինքնաթիռը չի կարողացել հասնել տերմինալ, ինչի հետևանքով ուղևորները ավտոբուսով տեղափոխվել են օդանավակայան։
«Ինքնաթիռը ուժգին ցնցվել է, և մենք տեսանք, որ ինքնաթիռի ձախ կողմում հրդեհ է բռնկվել, և պատուհաններից ծուխ է դուրս գալիս», – ասել է ինքնաթիռի ուղևորներից մեկը:


Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու