Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Օպել»-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Վոլսֆագեն»-ի վարորդը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վրաերթ-վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով «Վոլսֆագեն»-ը տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել. Լուսանկար
Հայաստանի ապօրինի շահագործվող հանքում փլուզում է տեղի ունեցել, 2 երեխայի հայրը մահացել
Խայտառակ իրավիճակ՝ Մուրացան մանկական հիվանդանոցի հարևանությամբ. Տեսանյութ, Լուսանկար