Վրաստանի ոստիկանությունը հայտնել է կիրակի առավոտյան Թբիլիսիում նոր նախագահի երդմնակալության ժամանակ սկսված բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների ձերբակալության մասին։
Հաղորդվում է, որ քաղաքի կենտրոնում վեց մարդ է բերման ենթարկվել «վարչական իրավախախտումների համար», սակայն բոլորն էլ շուտով ազատ են արձակվել։ Թե կոնկրետ ինչ հանցագործություններ են կատարել ձերբակալվածները, չի նշվում։
Բողոքի ակցիան սկսվել է առավոտյան Ռուսթավելի պողոտայում, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է իր նստավայրը։ Ավելի վաղ քաղաքական գործիչը հրաժարվել էր ճանաչել նոր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլիի լեգիտիմությունը, ով նշանակվել էր համապետական ընտրությունների ընթացակարգից դուրս։
Մի քանի հազար աջակիցներ ողջունել են Զուրաբիշվիլիին, նրան ծափերով ճանապարհել են, որից հետո շարժվել դեպի խորհրդարանի շենք։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի