Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ստամբուլի «սոցիալական թաղամասից» մի տարեց կնոջ երկխոսության տեսադրվագները մեծ հետաքրքրություն են առաջացրել թուրքական հասարակության մեջ և քննարկման թեմա դարձել սոցիալական ցանցերում:
Այդտեղ Թուրքիայի առաջնորդը հումորով պատասխանել է կնոջ դիտարկմանը, որ նախագահը «տեսանելիորեն ծերացել է»։
Էրդողանը նախօրեին հանդիպել էր Առնավութկոյում գտնվող «սոցիալական թաղամասի» բնակիչների հետ։ Թուրքիայի ղեկավարը զրուցել է հյուրերի հետ և նրանց նվերներ հանձնել։ Թուրք առաջնորդի զրույցը տարեց կանանց հետ, նրա հումորային արտահայտությունները, հաճոյախոսություններն ու առողջական խորհուրդները լայն հետաքրքրություն են առաջացրել ԶԼՄ-ներում, ինչպես նաև սկսել են քննարկվել սոցիալական ցանցերում։
Այսպես, կանանցից մեկը սկզբում չի ճանաչել Էրդողանին, իսկ ավելի ուշ, հասկանալով, որ իր դիմաց նստած է հանրապետության նախագահը, ասել է.«Վայ, բայց նա ծերացել է»:
Թուրք առաջնորդն անմիջապես արձագանքել է կնոջ նկատառմանը. «Հենց այդպես էլ կա, իսկ ո՞վ չի ծերանում: Մենք բոլորս ծերանում ենք»:
Էրդողանը նաև հաճոյախոսություններ է հնչեցրել մի կնոջ հասցեին, ով ասել է, որ վերադարձել է Գերմանիայից։
«Նայեք այս գեղեցկուհուն. – ասել է նա։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է մեկուսացմամբ
Հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի խոշոր էլեկտրակայանում, տարհանումներ են եղել․ Տեսանյութ
Տասնյակ ինքնաթիռներ ուղղություն են փոխել՝ Starship-ի բեկորների հետ բախումից խուսափելու համար. Տեսանյութեր, Լուսանկար