Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։
Վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Պետրոսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։


Բաց մի թողեք
«Ուժեղ Հայաստանում» աղքատ ընտանիքների համար էլեկտրականությունը և ջուրը անվճար է լինելու
Մաhացու վրաերթ Գեղարքունիքում, սևանցիներին հայտնի դժոխքի հատվածում «Գազելը» վրաերթի է ենթարկել հետիոտնի․ Լուսանկար
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև «մեկը մտիր, մեկը դուրս» միգրանտների վերաբերյալ համաձայնագիրը երկարաձգվել է