«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի. մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,- այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է։ Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։
Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- սպառնացել է թշնամին:
Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի», – հայտարարել է նա՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Խոսելով Ղազախի 4 գյուղերի մասին՝ Ալիևը նշել է․
«2024-ին Ղազախի 4 գյուղերի ազատագրումը ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունք էր։ Հայաստանը չէր պատրաստվում ազատել ադրբեջանական ոչ մի սանտիմետր տարածք։
Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի նաև սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Համենայնդեպս, մենք այդպես ենք առաջարկել»։
Բաց մի թողեք
Ինչն է զավեշտալին. Կարապետյանն այս՝ «ոչ լեգիտիմ» իշխանության օրոք է իր կարիերայի բարձրակետին հասել
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման հույսի որևէ նշան չկա. Amnesty International
Ինչ է ծրագրում Ադրբեջանը՝ երկակի խաղ