Հունվարի 3-ին Երևանի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով, մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։
Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը: 36-ամյա տղամարդը՝ Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը