ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին ազդարարում է՝ մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ։
Այն դեպքերում, երբ պատերազմում հաղթանակած երկրի միապետը չի ցանկանում խաղաղություն հաստատել, այլ՝ ընդհակառակը, ձգտում է ոչնչացնել պարտված երկրի ժողովրդին, ինչպես նաև զավթել այդ պետությունը՝ հռչակելով այն «ֆաշիստական պետություն», առաջնահերթ խնդիրը ներքին հասարակությանն ու ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է՝ կանխելու համար մեր երկրի հանդեպ ծրագրավորված ագրեսիան։
Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար առկա է հրատապ ու կամային որոշումներ կայացնելու և հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ․․․ և ամենակարևորը՝ այդպիսի որոշումներ կայացնելու և քայլեր իրագործելու կարողություն ունեցող ազգային միասնության կառավարություն։
Բաց մի թողեք
Մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն․ Բադալյան
Հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում․ Մարուքյան
Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը. Ադրբեջանագետ