Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի խմբակների միջև օրեցօր մեծացող հրդեհը երկու պատճառ ունի։
Վերջինս նշել է այդ պատճառները՝ գրելով.
«Արտաքին. հյուսիսից որոշակի գործողությունների նոր պատվեր է իջեցվել, թիմերից մեկը պատրաստ է հանձնարարությունը կատարել, մյուսը՝ ոչ։
Ներքին-ընտրական. Երկու թիմերում հրաշալի հասկանում են, որ
1) հաջորդ խորհրդարանում իրենցից մեկը չի լինելու ու փորձում են այդ մի տեղը վերցնել, կամ
2) երկուսն էլ հասկանում են, որ չեն լինելու, մեկը իշխանությունների հետ կոնտակտի է գնացել ու իր ծառայություններն առաջարկել դրա դիմաց իր տեղն ապահովագրելու համար, ու մյուս թիմը այդ մասին գիտի ու որոշել է փոր թափել…
Թե որը որն է՝ գուշակեք ինքներդ»:

Բաց մի թողեք
Ընտրական թոհուբոհին զուգահեռ …
Փաշինյանին չի հաջողվել ձևավորել 50+1 տոկոս ձայներ։ Սա շատ կարևոր քաղաքական փաստ է. «Ուժեղ Հայաստան»-ից հայտարարում են
Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա. Նարեկ Կարապետյան. Տեսանյութ