«Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։
Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։
Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է»:
Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, նույն կերպ էլ չի կարող լինել Արևմտյան Հայաստան Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է»,- նշել է նա:

Բաց մի թողեք
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ
Հաշիվը բացված է. վերլուծաբան Տիգրան Դումիկյան
Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին