2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության բաժին Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։
Ըստ ՆԳՆ-ի` մայրը երեխային խեղդամահ է արել, փաթաթել ջինսե տաբատով եւ նետել բակի զուգարանը։
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են, որ այս գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել . «Այս գործով 1 անձի նկատմամբ արդեն հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ ՔԿ֊ն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, դատարանը կիրառել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք խափանման միջոցները»։
Նշենք, որ խոսքը նորածնի մոր մասին է, որն էլ, ըստ էության, սպանել է իր երեխային։
Նորածնին բակի զուգարանը նետած կնոջը ազատ են արձակել, մինչդեռ կռոլիկների մոր պես խոտանել էր պետք, ինչպես կռոլիկներ պահելու մասին օրերս ներկայացնում էր Դավիթ Դավթյանը։


Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին